«Մայրաքաղաքը ցանկանում եմ տեսնել ժամանակակից, կառավարման ճկուն համակարգով». Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր 4/53 ընտրատեղամասում մասնակցել եմ Երևանի ավագանու ընտրություններին: Ինչպես նշել եմ լրագրողների հետ ճեպազրույցում, քվեարկել եմ հանուն լավ Երևանի։
Մայրաքաղաքը ցանկանում եմ տեսնել ժամանակակից, կառավարման ճկուն համակարգով՝ ուղղված երևանցիների պահանջների կատարմանը։ Խնդիրները պետք է լուծել լավ կառավարմամբ, ավելի խելացի համակարգով և ներդրումային դաշտի բարելավմամբ»: