Ջերի Բրաունը վերահաստատել է Գլենդելում Ամերիկահայության թանգարանի կառուցման համար 1 միլիոն դոլարի հատկացումը
Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը վերահաստատել է անցած տարվա հունիսին խոստացած մեկ միլիոն դոլարի հատկացումը` Գլենդելում կառուցվելիք Ամերիկահայության թանգարանի համար: Այս մասին հայտնել է Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի անդամ Էնթոնի Փորթանթինոյի գրասենյակը:
Նշվում է, որ նահանգապետն ընթացիկ տարվա հունվարին վերանայել էր նահանգի բյուջեն, և մի շարք ծրագրեր, այդ թվում` Ամերիկահայության թանգարանի կառուցման համար խոստացած հատկացումը, սառեցվել էին:
Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի անդամ Էնթոնի Փորթանթինոն ողջունել է հատկացումը վերահաստատելու որոշումը` շեշտելով, որ թանգարանը պետք է մեծ ուշադրություն հատկացնի Հայոց ցեղասպանության թեմային և իրականացնի շրջանի համար կենսական նշանակություն ունեցող դաստիարակչական ծրագրեր: