«Մայիսի 15-ին Հայաստանով ցուրտ մթնոլորտային ճակատ կանցնի. Գագիկ Սուրենյան». shamshyan.com
«Այսօր հանրապետության տարածքում առանց տեղումների եղանակը կպահպանվի, բացառությամբ Տավուշի, Սյունիքի և Արցախի, որտեղ սպասվում է ամպամածություն, իսկ առանձին հատվածներում նաև թույլ անձրև:
Օդի ջերմաստիճանը այսօր և վաղը հանրապետության ողջ տարածքում կբարձրանա 4-5 աստիճանով, իսկ մայիսի 15-ին հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով»,-այս մասին SHAMSHYAN.com-ին հայտնեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
Մայիսի 14-ին, երեկոյան ժամերին, Սև ծովի շրջաններից մեր երկրին մոտենում է ցուրտ մթնոլորտային ճակատ, որը Հայաստանում հատկապես ակտիվ կլինի մայիսի 15-ին:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։