Բաժիններ՝

Շվեդիայում ներգաղթյալների թվով սիրիացիներն առաջին անգամ առաջ են անցել ֆիններից

Շվեդիայում ֆինները միգրանտների ամենամեծ խումբն էին կազմում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակից ի վեր, սակայն սիրիացիները նրանցից առաջ են անցել: Այդ մասին է Svenska Dagbladet­ը՝ վկայակոչելով Կենտրոնական վիճակագրական բյուրոյի (ԿՎԲ) տվյալները:

«Սիրիացիներն առաջ են անցել: Դա պատմական իրադարձություն է»,­-նշում է ԿՎԲ-­ի աշխատակից Թոմաս Յուհանսոնը: Նրա խոսքով՝ այս տարվա մարտի դրությամբ, Շվեդիայում բնակվող սիրիական ծագմամբ օտարերկրացիների թիվը կազմել է 158 հազար այն դեպքում, երբ ֆինները 153 հազար են: Ընդ որում վիճակագրության մեջ չեն մտնում ապաստան տրամադրելու դիմում ներկայացրածները, խոսքը վերաբերում է միայն երկրում պաշտոնապես գրանցվածներին:

Փորձագետները դրա ակներեւ պատճառը համարում են Սիրիայում շարունակվող պատերազմը: «Վերջին մի քանի տարվա ընթացքում շատ սիրիացիներ են ժամանել: Անցյալ տարի այստեղ 50 հազարից ավելի մարդ է հաստատվել»,­-ասում է Յուհանսոնը:

Մինչդեռ Շվեդիայում բնակվող ֆիններն ավելի ու ավելի են պակասում, քանի որ մեծամասնությունը որպես աշխատանքային միգրանտներ այս երկիր էին տեղափոխվել դեռ մինչեւ 80­-ական թվականները: Այսօրվա դրությամբ շվեդահպատակների մոտավորապես 18 տոկոսը՝ գործնականում յուրաքանչյուր հինգերորդը, օտարերկրյա ծագում ունի:

Բացի սիրիացիներից ու ֆիններից, առավել խոշոր էթնիկ խմբերը կազմում են իրաքցիները (136,4 հազար), լեհերը (89,3 հազար) եւ իրանցիները (71,3 հազար): Նախկին Հարավսլավիայից սերվածների թիվը հասնում Է շուրջ 170 հազարի, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս