Բաժիններ՝

Մերկելը և Մակրոնը Բեռլինում հանդիպում կանցկացնեն մայիսի 15­-ին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ֆրանսիայի նախագահ ընտրված Էմանուել Մակրոնին հրավիրել է Բեռլին այցելել մայիսի 15­-ին: Այդ մասին Բեռլինում կայացած բրիֆինգում հայտարարել է ԳՖՀ-­ի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:

«Հանդիպումը տեղի կունենա օրվա երկրորդ կեսին, հստակ ծրագիր առայժմ չկա, մենք դրա մասին կհայտնենք ժամանակին»,­-ասել է նա: Ավելի վաղ Մակրոնը հայտարարել է, որ պետության ղեկավարի պաշտոնում իր առաջին այցն ինքը պլանավորում է կատարել Բեռլին:

Ինչպես սպասվում է ընտրություններում հաղթած «Հառաջ, հանրապետություն» շարժման առաջնորդի երդմնատվության արարողությունը տեղի կունենա մայիսի 14-­ին:
Մերկելի եւ Մակրոնի նախորդ հանդիպումը նույնպես կայացել է Բեռլինում մարտի 16­-ին, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս