«Արցախի շուրջ պայմանավորվածությունները պետք է որքան հնարավոր է շուտ կյանքի կոչվեն». Իվան Վոլինկին
Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի խոսքով՝ Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում պարբերաբար կրկնվող բախումները 21-րդ դարում անընդունելի են:
«Պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Վիեննայում (2016թ. մայիսի 16) և Սանկտ Պետերբուրգում (2016թ. հունիսի 20), միտված են Արցախի հակամարտության գոտում անվտանգության ապահովմանը: Այդ պայմանավորվածությունները պետք է որքան հնարավոր է շուտ կյանքի կոչվեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա: