Չինաստանն իր շուկան կբացի ամերիկյան ընկերությունների առջև
Չինաստանն իր շուկան կբացի ամերիկյան վարկանիշային ընկերությունների եւ վարկային քարտերի գործարկուների առջեւ, ինչպես նաեւ վերստին կսկսի ԱՄՆ-ից ներմուծել հեղուկացված գազ եւ տավարի միս՝ երկու երկրների միջեւ առեւտրի վերաձեւաչափման շուրջը համաձայնություններին համապատասխան, որոնք Դոնալդ Թրամփը եւ Սի Ցզինպինը ձեռք են բերել վերջինիս ԱՄՆ կատարած այցի ժամանակ, տեղեկացնում է BBC-ին:
Չինաստանն ԱՄՆ-ի համար կբացի իր շուկաները երկու երկրների միջեւ առեւտրական հարաբերությունների վերաձեւաչափման հարյուրօրյա պլանի շրջանակներում, որը Թրամփը եւ Սին հաստատել են ապրիլին: Միջոցները, որոնք կընդունվեն պլանի առաջին փուլի շրջանակներում, մանրամասն նկարագրված են ԱՄՆ-ի պրոֆիլային գերատեսչության հայտարարության մեջ:
Չինաստանին հեղուկացված գազի ապագա մատակարարումների ծավալների վերաբերյալ հայտարարության մեջ ասված չէ. պարտավորագրերը տակավին կնքված չեն: Դրանց պայմանները կանխավ կորոշվեն առանձին՝ մատակարարների եւ գնորդների առեւտրային շահերին համապատասխան, ասված է հայտարարության մեջ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինն ԱՄՆ-ում հանդիպել են ապրիլին եւ քննարկել գլխավորապես Չինաստան ամերիկյան արտահանման ավելացման եւ այն պակասուրդի կրճատման միջոցները, որն ԱՄՆ-ն ունի ՉԺՀ-ի հետ առեւտրի բնագավառում:
Վերջերս Economist հանդեսում հրապարակված հարցազրույցում Թրամփը հայտարարել է, որ իրենց հանդիպումը շատ արդյունավետ թ եղել: «Ես գործ ունեմ մի մարդու հետ, որն ինձ շատ դուր է գալիս: Ինձ թվում է՝ ես էլ նրան եմ շատ դուր գալիս, ասել է Թրամփը: Նա գերազանց տղա է»: