Ռաֆա Բենիտեսը կմնա «Նյուքասլում» և կաշխատի ԱՊԼ-ում
![](https://168.am/wp-content/uploads/2017/05/2071586-43426930-2560-1440.jpg)
««Նյուքասլը» կարող է հաստատել, որ տեղի է ունեցել հանդիպում ակումբի սեփականատեր Մայք Էշլիի, տնօրեն Լի Չարնլիի և Ռաֆա Բենիտեսի միջև: Բոլոր կողմերը համաձայնել են, որ հանդիպումը շատ դրական և կառուցողական է եղել:
Հանդիպման ժամանակ քննարկվել են հաջորդ մրցաշրջանի պլանները, այդ թվում նաև՝ նոր ֆուտբոլիստների ձեռքբերման հարցերը»,- ասվում է «Նյուքասլի» պաշտոնական կայքում:
Նորությունը հաստատել է նաև ակումբի սեփականատերը. «Ես հաստատեից, որ Ռաֆան և Լին կարող են ծախսել յուրաքանչյուր պենին, որը մենք աշխատել ենք ԱՊԼ դուրս գալով կամ ֆուտբոլիստներ վաճառելով, որպեսզի կառուցեն թիմը հաջորդ մրցաշրջանի համար»,- ասել է Էշլին:
Մեկ տարվա բացակայությունից հետո «Նյուքասլը» վերադարձավ ԱՊԼ: