Դոնալդ Թրամփի ինքնաթիռներից մեկը կարող էր օդում պայթել. CNN
![](https://168.am/wp-content/uploads/2017/05/92859447_gettyimages-628046816.jpg)
VC-25 երկու ինքնաթիռներից մեկը, որոնցով թռչում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, կարող էր օդում բռնկվել կամ պայթել Boeing-ի մեխանիկների անփութության պատճառով: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ֆեդերալ իշխանությունների հաշվետվությունը:
Դրանում ասված է, որ մի քանի մեխանիկներ 2016 թվականի ապրիլին «թիվ մեկ ինքնաթիռի» սպասարկում են իրականացրել Boding-ի՝ Սան Անտոնիոյի ձեռնարկությունում եւ ըստ որում աղտոտված գործիքներ են օգտագործել VC-25-ի թթվածնային սարքավորանքի հետ աշխատելիս:
Դրա հետեւանքով նախագահական ինքնաթիռի թթվածնային սարքավորանքն աղոտվել է, եւ դա, ինչպես նշել է CNN-ը, կարող էր բռնկման կամ պայթյունի հանգեցնել թռիչքի ժամանակ:
Ավելի քան մեկ տարի առաջ թույլ տրված խախտումների մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ մեխանիկներից մեկն անփութության մասին հայտնել է ղեկավարությանը: Դրանից հետո, հեռուստաալիքի տվյալներով՝ Boeing-ն իր հաշվին մաքրել է թթվածնային սարքավորանքը:
Նախագահական ինքնաթիռին հասցված վնասը գնահատել են չորս միլիոն դոլար: