Սերժիկ Ավետիսյանի կնոջը 3 միլիոն են նվիրել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանի կնոջը նախորդ տարի 3 միլիոն դրամ գումար են նվիրել: Այդ մասին տեղեկանում ենք Ավետիսյանի կնոջ՝ Էվելինա Ավետիսյանի 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Սերժիկ Ավետիսյանի 2016 թ. տարեկան հայտարարագրում տեսնում ենք, որ նա նախորդ տարվա ընթացքում ավելացրել է իր դրամական միջոցները 2 միլիոն 500 հազար դրամով՝ տարեսկզբի 4 միլիոնը դարձնելով 6 միլիոն 500 հազար դրամ: Նրա տարեկան եկամուտները գերազանցել են 20 միլիոն դրամը, որից 13 միլիոն 489 հազար և 4 միլիոն 97 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 2 միլիոն 952 հազար դրամն էլ կենսաթոշակ:
Պաշտոնյայի կինը հայտարարագրել է միայն վերևում նշված 3 միլիոն դրամ նվիրատվությունը:
Նշենք, որ Ավետիսյանը մինչ 2016 թ. վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ նշանակվելը երկար տարիներ աշխատել է նույն կառույցում որպես դատավոր»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում: