Պաղեստինյան խնդիրն անկարելի է լուծել առանց Ռուսաստանի. Աբաս
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Ռուսասաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է, որ պաղեստինյան խնդիրը հնարավոր չէ կարգավորել առանց Ռուսաստանի իրական մասնակցության:
«Հնարավոր չէ պաղեստինյան խնդիրը կարգավորել առանց Ռուսաստանի իրական մասնակցության: Դրան մենք միշտ ձգտել ենք եւ այդ մասին մենք միշտ ասում ենք, այդ թվում՝ միջազգային բոլոր ձեւաչափերում»,-ասել է նա։
Աբասի խոսքով՝ Ռուսաստանի դիրքորոշումը, որը պաշտպանում է 1967 թվականի սահմաններով անկախ պաղեսինյան պետության ստեղծումը Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով, կայուն է:
«Այդ դիրքորոշումը մենք միշտ ձեզանից լսում ենք, այն կայուն է, եւ դուք միշտ այն վերահաստատում եք»,-հավելել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: