Չեխիայի վարչապետը մերժեց կառավարական ճգնաժամը լուծելու նախագահի առաջարկը
Չեխիայի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկան, որը գլխավորում է կառավարական կոալիցիայի խոշորագույն կուսակցությունը՝ Չեխիայի սոցիալդեմոկրատական կուսակցությունը (ՉՍԴԿ), մերժել է նախագահ Միլոշ Զեմանի՝ հանրապետությունում կառավարական ճգնաժամից դուրս գալու նախաձեռնությունները:
Վարչապետի խոսքով՝ Պատգամավորների պալատի (ստորին պալատ) վաղաժամկետ ընտրությունների անցկացման կամ կառավարական պաշտոններից վարչապետի եւ ֆինանսների նախարար Անդրեյ Բաբիշի միաժամանակյա պաշտոնաթողության տարբերակներն անընդունելի են: Այդ մասին նա չեխ լրագրողներին հայտարարել է Լյուքսեմբուրգ կատարած աշխատանքային այցի ընթացքում։
«Նախագահը պետք է ընդունի Անդրեյ Բաբիշի պաշտոնաթողությունը, որի վերաբերյալ խնդրագիրը ես նրան հանձնել եմ մայիսի 5-ին,ասել է Բոգուսլավ Սոբոտկան:Նախագահը չպետք է (կառավարական ճգնաժամից դուրս գալու) սցենարներ հնարեր: Նա պետք է գործի Սահմանադրությանը համապատասխան, այսինքն՝ պաշտոնաթող անի սկանդալներով ծանրաբեռնված ստախոս ֆինանսների նախարարին»:
Միլոշ Զեմենը լույս մայիսի 11-ի գիշերը արտակարգ խորհրդակցություն է գումարել կառավարական կոալիցիայի կուսակցությունների՝ ՉՍԴԿ-ի, Քրիստոնեադեմոկրատական միությանՉեխոսլովակյան ժողովրդական կուսակցության, ինչպես նաեւ «Դժգոհ քաղաքացիների ակցիա» աջ կենտրոնամետ քաղաքական շարժման մասնակցությամբ, որն ստեղծել ու գլխավորում է Անդրեյ Բաբիշը:
Քաղաքագետների կարծիքով՝ հանրապետությունում կառավարական ճգնաժամը կարող է խորանալ, եթե Անդրեյ Բաբիշը, որը կարողության չափով Չեխիայի երկրորդ միլիարդատերն է, չլքի նախարարների կաբինետը: Նրա դեմ մեղադրանքներ են առաջադրված հարկերի վճարումից խուսափելու եւ ԶԼՄ-ների վրա ճնշում գործադրելու մեջ՝ քաղաքական հակառակորդներին վարկաբեկելու նպատակով: Միլոշ Զեմանը, որը
մայիսի 11-ին աշխատանքային այցով մեկնում է Չինաստան, պլանավորում է նրա պաշտոնաթողության հարցի լուծմամբ զբաղվել մայիսի 18-ին Պրահա վերադառնալուց հետո:
Մինչդեռ Անդրեյ Բաբիշը հրաժարվում է կամավոր պաշտոնաթող լինել եւ կտրականապես մերժում է իր դեմ առաջադրվող մեղադրանքները՝ դրանք քաղաքական սադրանք որակելով Պատգամավորների պալատի՝ հոկտեմբերին նշանակված ընտրություններից առաջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: