Բաժիններ՝

Եվրամիության խորհուրդը հավանություն տվեց Ուկրաինայի համար անայցագիր ռեժիմին

Եվրամիության խորհուրդը մայիսի 11­-ին հաստատել է Ուկրաինային անայցագիր ռեժիմ տրամադրելու վերջնական որոշումը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ինստիտուտի մամուլի ծառայությունում:

«Որոշումն ընդունված է»,-ասել է գործակալության զրուցակիցը: Ընդսմին Եվրամիությունը խոստացել է կասեցնել դրա գործողությունը, եթե միգրացիայի եւ անվտանգության հետ կապված խնդիրներ ծագեն:

Այժմ ԵՄ­ի որոշումը, ինչպես սպասվում է, մայիսի 15­-ին կստորագրեն Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին եւ Եվրաիությունը նախագահող Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկաթը: Այնուհետեւ որոշումը կհրապարակի ԵՄ-­ի պաշտոնական լրաբերը, եւ 20 օր անց ուկրաինացիները կկարողանան Եվրամիություն ուղեւորվել առանց այցագրերի: Ենթադրվում է, որ անայցագիր ռեժիմը ուժի մեջ կմտնի հունիսի 11­-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս