Պոչետինոն կարող է գլխավորել «Ինտերը»
Ինչպես հաղորդում է Sky Sport Italia-ն, «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հանդիսանում է Միլանի «Ինտերի» մարզչի պաշտոնի գլխավոր թեկնածուներից մեկը: Հիշեցնենք, որ ներաձուրիների ղեկավարությունն այդ պաշտոնից հեռացրեց Ստեֆանի Պիոլիին:
«Ինտերի» գլխավոր մարզչի հավակնորդներ են նաև Անտոնիո Կոնտեն («Չելսի»), Դիեգո Սիմեոնեն («Ատլետիկո») և Լուչանո Սպալետին («Ռոմա»): Ավելի վաղ հաղորդվել էր, որ միլանյան ակումբի նոր մարզական տնօրեն Վալտեր Սաբատինին երկարատև հանդիպում է անցկացրել Կոնտեի հետ լոնդոնյան ռեստորաններից մեկում:
Իտալիայի առաջնության 35 տուրերից հետո «Ինտերը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը