Բաժիններ՝

«Անհնար է պատկերացնել, թե Մերձավոր Արևելքում առանց Թուրքիայի որոշում կայացվի». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ անհնար է Մերձավոր Արևելքում առանց Թուրքիայի մասնակցության որևէ որոշում կայացնել:  Թուրքական «Hurriyet» թերթի տեղեկացմամբ՝ Էրդողանը Քուվեյթից Թուրքիա վերադարձի ճանապարհին ինքնաթիռում զրուցել է լրագրողների հետ:

Ըստ Թուրքիայի նախագահի` որոշ շրջանակներ, որոնք առանց Թուրքիայի կարծիքը հաշվի առնելու որոշումներ են կայացնում, շատ ծանր գին են վճարում:

«Այդ գինը վճարում են ինչպես տնտեսական, այնպես էլ մարդկային կորուստների տեսքով: Այդ ամենի հետ միաժամանակ խաղաղությունն են վերացնում»,- նշել է Թուրքիայի նախագահը՝ հիշեցնելով, որ Թուրքիան Սիրիայի հետ ունի 911կմ, իսկ Իրաքի հետ՝ 350կմ սահման:

Անդրադառնալով ԱՄՆ-ի հետ հարաբերություններին՝ Էրդողանը կարծիք է հայնտել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ առաջիկա հանդիպման արդյունքները նոր սկիզբ կարող են դնել:

Նա նաև քննադատել է ԱՄՆ-ին Սիրիայի քրդական ուժերին (PYD` «Ժողովրդավարական միություն կուսակցություն», PYD-ի ռազմական թևը՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ»` YPG) աջակցելու, զենք մատակարարելու համար: Էրդողանն անընդունելի է համարել, որ ՆԱՏՕ-ի իրենց դաշնակիցը աջակցում է PYD/YPG-ին:

«ՆԱՏՕ-ի ձեր դաշնակիցը մենք ենք, այլ ոչ թե ահաբեկչական կազմակերպությունը: Մեզ ասում են. «Չենք ցանկանում, որ PYD/YPG-ն վնաս հասցնի Թուրքիային»: Բայց մի՞թե դա խոսքով հնարավոր է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս