Վախճանվել է ամերիկացի հայտնի դերասան Մայքլ Փարքսը. TH
77 տարեկան հասակում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Մայքլ Փարքսը, որը հանդիսականներին առավել հայտնի էր ռեժիսորներ Ռոբերտ Ռոդրիգեսի եւ Քվենթին Տարանտինոյի ֆիլմերում կատարած իր աշխատանքներով: Այս մասին հայտնել է The Hollywood Reporter հանդեսը՝ վկայակոչելով արտիստի ներկայացուցիչ Ջեյն Շուլմանին:
Դերասանի մահվան պատճառների մասին տեղեկատվություն չկա: 90-ական թվականների սկզբին Փարքսը մարմնավորել է հանցագործ Ժան Ռենոյին ամերիկյան «Թվին Փիքս» (Twin Peaks, 1990-1991) կուլտային հեռուստասերիալում: 2000-ական թվականներին Փարքսին առավել մեծ հռչակ բերեց շերիֆ Էռլ Մաքգրոյի դերը Ռոբերտ Ռոդրիգեսի եւ Քվենթին Տարանտինոյի կինոնկարներում:
Նա այն կատարել է«Վերջալույսից մինչեւ լուսաբաց»(From Dusk Till Dawn, 1995),«Սպանել Բիլին 1» (Kill Bill: Vol. 1, 2003), «Սպանել Բիլին 2» (Kill Bill: Vol. 2, 2004), «Մահվան ապացույց» (Death Proof, 2007) եւ «Սարսափի մոլորակը» (Planet Terror, 2007) ֆիլմերում: Բացի դրանից, Փարքսը խաղացել է այնպիսի սերիալներում, ինչպիսիք են «Հանդուգն Ուոքերը» (Walker, Texas Ranger, 1993-2001) եւ «Աղջիկը գրել է սպանություն» (Murder, She Wrote, 1984-1996), ինչպես նաեւ «Արգո գործողությունը» (Argo, 2012) եւ «Ազատագրված Ջանգոն» (Django Unchained, 2012) կինոժապավեններում, հաղորդել է ՏԱՍՍ-ը։