Բաժիններ՝

Ձախ Հարութի մենահամերգին կհնչեն նրա հին և նոր երգերը

ՀՀ վաստակավոր արտիստ Հարութ Փամբուկչյանը` սիրված երգիչ Ձախ Հարութը, ժամանել է Երևան: Նա մայիսի 20-­ին մենահամերգով հանդես կգա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Երգչի հետ ելույթ կունենան հանրապետության լավագույն երաժիշտները: Համերգի ընթացքում Ձախ Հարութի երկրպագուները հնարավորություն կստանան վայելելու նրա հին և սիրված երգեր, ինչպես նաև նոր ստեղծագործություններ: Սպասվում են նաև անակնկալներ:

Համերգը կազմակերպել է Yeghoyan Production­-ը: Հարութ Փամբուկչյանը ծնվել է 1950 թվականի հուլիսի 1­ին, Երևանում: Հայտնի է նաև Ձախ Հարութ անունով՝ ձախլիկ լինելու պատճառով: Վաղ տարիքից սովորել է կիթառ, սազ, բուզուկի, դհոլ ու դաշնամուր: Ավարտել է Երևանի թիվ 43 միջնակարգ դպրոցը, Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: Իր ստեղծած «Էրեբունի» խմբով ելույթներ է ունեցել տարբեր միջոցառումների շրջանակում և հանդես եկել բազմազան երգացանկով:

1975-­ին կարճ ժամանակով մեկնել է Լիբանան, այնուհետև` ԱՄՆ, որտեղ թողարկել է առաջին ձայնասկավառակը` «Ուր էիր, Աստված» խորագրով: Երգացանկում ներառված են ազգագրական, ժողովրդական, պարային և այլ ստեղծագործություններ: Երկար տարիներ ապրում և ստեղծագործում է ԱՄՆ-ում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս