Կարակասում բողոքի ակցիաների ընթացքում տուժածների թիվը մեկ օրում հասել է 93-ի
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում մայիսի 10-ին ավելի քան 90 մարդ է տուժել բողոքավորների եւ ուժայինների ընդհարումների հետեւանքով: Այս մասին հայտնել է Չակաոյի մունցիպալիտետի ղեկավար Ռամոն Մուչաչոն Twitter-ի իր էջում:
«Ներկայում Չակաոյի հիվանդանոցում մենք օգնություն ենք ցույց տվել 93 տուժածների»,- հայտարարել է Մուչաչոն: Նրա խոսքով՝ երկուսն ընդունվել են հրազենային վերքերով, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ապրիլի սկզբից Վենեսուելայում բողոքի փողոցային ընդգրկուն ակցիաներ են տեղի ունենում գործադիր իշխանության դեմ: «Սոցիալական կոնֆլիկտայնության մոնիթորինգի կենտրոն» (OVCS) ոչ կառավարական կազմակերպությունը մինչեւ մայիսի 9-ը հաշվել է ավելի քան 945 նման ելույթներ, որոնց ընթացքում, նրա տվյալներով՝ զոհվել է 44 մարդ, տուժածների թիվը մոտենում է հազարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` EPA