«Ադրբեջանում հինգերորդ շարասյուն է գործում». Իլհամ Ալիև
                                    ԱլԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հեյդար Ալիևի 94-ամյակի միջոցառման ժամանակ իր ելույթում հայտարարել է, թե Ադրբեջանում գործում է հինգերորդ շարասյուն, որը ուզում են հարվածի տակ դնել Ադրբեջանի համար «ամենասուրբ արժեքները»:
Նրա խոսքով՝ Ադրբեջանում գործող հինգերորդ շարասյունը, հատկապես «ապազգային դավաճան ուժերը», որոնք փորձում են ներկայանալ որպես ընդդիմություն. «Փորձում են, բայց նրանց ոչինչ չի հաջողվի: Միայն իրենք իրենց կխայտառակեն: Նրանք ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ ինչքան վատ լինի Ադրբեջանի պետականության համար, այնքան լավ կլինի իրենց համար»,- ասել է Ալիևը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    