Արցախյան հիմնահարցի լուծումը կարելի է շատ մոտ համարել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ հակասություններին, երկու երկրները սերտ համագործակցում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի շուրջ. երեկ նման հայտարարություն է արել ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը` հավելելով, որ իրենք Արցախյան խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ սերտ համագործակցել են անգամ ռուս-ամերիկյան հարաբերությունները սուր վատթարացման պայմաններում: Միաժամանակ նա պնդել է, թե Մոսկվան, ինչպես Վաշինգտոնն ու Փարիզը, նույնպես ցանկանում է խաղաղության հաստատում Հարավային Կովկասում:
Ինչ վերաբերում է ԼՂ խնդրի լուծմանը, ըստ Հոգլանդի՝ իրենք նպատակ ունեն ստեղծել վստահության այնպիսի մթնոլորտ, որը թույլ կտար երկու կողմերին բերել բանակցային սեղանի շուրջ: «Վերջ ի վերջո, դա երկու կողմերի առաջնորդների պատասխանատվությունն է՝ լրջորեն զբաղվել իրական խաղաղ բանակցություններով:
Երբ դա տեղի ունենա, տարածաշրջանի համար կբացվեն բոլոր տեսակի հնարավորություններ»,- ասել է նա: Այստեղ հատկանշական է մեկ փաստ. նախկինում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էր մի քանի անգամ շեշտել, որ Արցախյան հիմնախնդրում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների միջեւ միակարծիք են, հիմա նույնը կրկնում է նաեւ ամերիկացի դիվանագետը:
Ընդ որում, կարծես թե սա առաջին անգամն է, երբ ամերիկացի դիվանագետը բացահայտ հայտարարում է անկախ ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրների միջեւ տարաձայնություններից, ԼՂ խնդրում համակարծիք լինելու մասին: Ու տեսակետ կա, որ մինչեւ հիմա հիմնախնդիրը չի կարգավորվել հենց համանախագահ երկրների միջեւ տարաձայնությունների պատճառով: Ու քանի որ հիմա նրանք այլեւս համակարծիք են, պետք է ենթադրել` , առավել եւս, երբ Հայաստանում նախագահի պաշտոնի լիազորությունների ավարտին մնացել է մեկ տարուց պակաս ժամանակ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: