Քրեական հեղինակություն Ֆազի եղբայրը` Աջափնյակի թաղապետ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքապետ Տարոն Մարգարյանին երեկ Աջափնյակում բավական ջերմ են դիմավորել: Դրա համար ջանք ու եռանդ չեն խնայել քրեական տարրերը, մասնավորապես՝ ՀՀԿ ավագանու ցուցակում ընդգրկված Գարիկ Գրիգորյանը, որը հայտնի քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ ԱՄՆ-ի բանտերից մեկում իր պատիժը կրող Ֆազի եղբայրն է:

Գարիկ Գրիգորյանին խոստացել են նշանակել Աջափնյակի թաղապետ, եթե քաղաքապետի ընտրություններին շատ ձայն ապահովի Տարոն Մարգարյանի ու ՀՀԿ-ի համար: Ինչ վերաբերվում է ներկայիս թաղապետին՝ Արտավազդ Սահակյանին, որը ՀՀԿ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի փեսան է, խոստացել են բարձր պաշտոնի տեղավորել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031