ԱԺ խոսնակի «անսպասելի» ընտրություն է լինելու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ավանդաբար հինգշաբթի օրերին կայացող ՀՀԿ նիստն այսօ չի կայանա, հնարավոր է այն տեղափոխվի հաջորդ շաբաթ եւ հրավիրվի ԱԺ առաջի նիստին նախորդող օրերին, որի ժամանակ Սերժ Սարգսյանը կհայտարարի, թե ով ինչ պաշտոն կստանա:

Խնդիրն այն չէ, որ կիրակի Երեւանի ավագանու ընտրություններն են, եւ ընտրարշավին լծվել է ՀՀԿ-ի ողջ ակտիվն ու պատրաստվում է Տարոն Մարգարյանի համար ջախջախիչ հաղթանակ ապահովել, այլեւ Սերժ Սարգսյանի գործելաոճն է այդպիսին՝ մինչեւ վերջ պակել ինտրիգը, խաղալ կուսակիցների նյարդերի վրա:

Ի դեպ, տեղեկություններ կան, որ ՀՀԿ-ն որոշել է խորհրդարանական մշտական հանձնաժողովների թիվը դարձնել 9, որից 6-ի նախագահությունը, ըստ Դոնթի բանաձեւի, կհասնի ՀՀԿ-ին, 3-ը՝ «Ծառուկյան» դաշինքին, իսկ «Ելք»-ը չի ստանա:
Իշխանական շրջանակներում չեն բացառում նաեւ ԱԺ խոսնակի «անսպասելի» ընտրություն, բոլորովին նոր անուն, այդ թվում՝ չեն բացառում գործող Գալուստ Գրիգորիչի վերանշանակումը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս