Մակրոնի օգտին քվեարկել է գրանցված ընտրողների փոքրամասնությունը
«Հառաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնը Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ է տարել՝ չհավաքելով գրանցված ընտրողների քվեների բացարձակ մեծամասնությունը: Այդ մասին վկայում են հանրապետության ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) կայքում հրապարկված տվյալները:
ՆԳՆ-ի տվյալները, որը պատասխանատու է ընտրությունների կազմակերպման համար, վկայում են, որ Մակրոնի օգտին քվեարկել է Ֆրանսիայում գրանցված ընտրողների ընդհանուր թվի (շուրջ 47,6 միլիոն մարդ) 43,63 տոկոսը:
Իրենց ձայնը Մակրոնին են տվել ավելի քան 20 միլիոն 753 հազար ընտրողներ (66,1 տոկոս), «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենին՝ ավելի քան 10 միլիոն 643 հազար ընտրողներ (33,9 տոկոս):
Ընտրությունների եզրափակիչ փուլին մասնակցությունը կազմել է 74,56 տոկոս (գրեթե 35,5 միլիոն ընտրող): Քվեարկությունից ձեռնպահ մնացածների ցուցանիշը կազմել է 25,44 տոկոս: ՆԳՆ-ի ճշտված տվյալներով՝ ընտրողների 6,35 տոկոսը քվեարկել է դատարկ քվեաթերթիկով, իսկ քվեաթերթիկների 2,21 տոկոսը ճանաչվել է փչացված:
Սպասվում է, որ Սահմանադրական խորհուրդն ընտրությունների վերջնական արդյունքները կհաստատի շաբաթվա կեսին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: