Բաժիններ՝

Մակրոնի շարժումը կկոչեն «Հառաջ, Հանրապետություն»

Նախագահական շարժումը, որն Էմանուել Մակրոնի կողմնակիցները պլանավորում են ստեղծել հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, հավանաբար, կկոչվի «Հառաջ, Հանրապետություն»: Այդ մասին հայտարարել է Էմանուել Մակրոնի «Հառաջ» շարժման պաշտոնական ներկայացուցիչ Քրիստոֆ Քաստաները:

«Հառաջ, Հանրապետությունը» մեզ գեղեցիկ նպատակ  թվում… Դա, անտարակույս, կլինի այս նախագահական մեծամասնության անվանումը, որը մենք ցանկանում ենք ստեղծել, որպեսզի Էմանուել Մակրոնը գործողության մեջ դնի իր քաղաքական ծրագիրը»,­-հայտարարել է Քաստաները BFMTV հեռուստաալիքի եթերում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարող է անվանվել ապագա քաղաքական ուժը:

«Մենք ցանկանում ենք մեծամասնություն, որի մեջ մտնեն Սոցիալիստական կուսակցության, հանրապետականների, կենտրոնամետների ներկայացուցիչները, բայց նաեւ դա լինի քաղաքացիական հասարակության թեկնածուների, առնվազն, կեսը»,­-նշել է Քաստաները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս