Բեռլինը կուսումնասիրի Սիրիայում և Իրաքում կոալիցիայի գործողությանը ՆԱՏՕ-ին ներգրավելու ԱՄՆ-ի առաջարկը
Գերմանիայի կառավարությունը կուսումնասիրի Սիրիայում եւ Իրաքում արեւմտյան կոալիցիայի գործողությանը ՆԱՏՕ-ին պաշտոնապես ներգրավելու ԱՄՆ-ի առաջարկը: Այդ մասին Բեռլինում կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը:
Նրա խոսքով՝ ավելի վաղ նախարարների կաբինետը դեմ էր արտահայտվում այդ նախաձեռնությանը, բայց «այժմ իրադրությունը փոխվում է ոչ միայն ԱՄՆ-ի նոր վարչակազմի, այլեւ Սիրիայի եւ Իրաքի իրադրության պատճառով»: Շեֆերն ընդգծել է, որ այդ հարցի վերաբերյալ որոշում կընդունվի ՆԱՏՕ-ի՝ մայիսի 25-ին Բրյուսելում կայանալիք գագթնաժողովում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: