Բաժիններ՝

Իրանի ԱԳ նախարարությունը Ֆրանսիայի ժողովրդին շնորհավորել է Մակրոնի հաղթանակի առթիվ

Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին ողջունել է Ֆրանսիայի նախագահական ընտրություններում «Հառաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնի տարած հաղթանակը եւ Ֆրանսիայի ժողովրդին ու կառավարությանը շնորհավորել է այդ իրադարձության առթիվ: Այդ մասին հայտնել է ISNA իրանական գործակալությունը:

«Հուսով եմ՝ Իրանի եւ Ֆրանսիայի հարաբերություններն ընտրություններից հետո կթեւակոխեն նոր դարաշրջան, այն պետք է հիմնված լինի վերջին տարիներին ստեղծված բազայի վրա եւ համապատասխանի երկու երկրների հնարավորություններին»,­-ասել է Քասեմին:

«Երկկողմ հարաբերությունների զարգացումը պետք է խարսխվի Իրանի եւ Ֆրանսիայի ժողովուրդների շահերի վրա»,­-հավելել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս