Իրանի պաշտպանության նախարարն էր Ռիադին նախազգուշացրել է անխոհեմ գործողություններից
Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը Սաուդյան Արաբիային նախազգուշացրել է, որ Թեհրանն անխաթար կթողնի սոսկ մահմեդականների համար սրբազան Մեքքա եւ Մեդինա քաղաքները, եթե էր Ռիադը անխոհեմ գործի: Այդ մասին հայտնել է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Լիբանանի «Ալ Մանար» հեռուստաալիքը:
«Մենք Սաուդյան Արաբիային խորհուրդ ենք տալիս անմտություն չանել: Սակայն եթե նրանք ինչոր անխոհեմ բան անեն, մենք ոչ մի վայր անվնաս վիճակում չենք թողնի Սաուդյան Արաբիայում, բացառությամբ Մեքքայի եւ Մեդինայի»,-հայտարարել է Դեհղանը, ում խոսքը մեջբերում է Իրանի Tasnim գործակալությունը: Իրանի զինվորական գերատեսչության ղեկավարի խոսքը հնչել է այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի տեղակալ պաշտպանության նախարար Մուհամեդ բեն Սալմանը հայտարարել է, թե «իսլամական աշխարհի նկատմամբ իշխելու» Իրանի ցանկությունն արգելք է Սաուդյան Արաբիայի հետ երկխոսություն հաստատելու համար:
Մոհամեդ բեն Սալմանի կարծիքով՝ Իրանը ձգտում է հասնել Սաուդյան Արաբիայում բոլոր մահմեդականների սրբավայր՝ Քաաբա Մեքքայում:
«Մենք Սաուդյան Արաբիայի տարածքում ռազմական գործողությունների չենք սպասում՝ Իրանին հակազդել սկսելու համար»,-հավելել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: