Մակրոնը և Օլանդը մասնակցել են Հաղթական կամարի մոտ անցկացված հիշատակի արարողությանը
«Հառաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնը, որը հաղթանակ է տարել Ֆրանսիայի նախագահական ընտրություններում, եւՖրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը մայիսի 8-ին՝ նացիստական Գերմանիայի նկատմամբ հաղթանակի օրը, միասին մասնակցել են Փարիզի Հաղթական կամարի մոտ անցկացված հիշատակի արարողությանը: Նախօրյակին հայտնի է դարձել, որ Օլանդը Մակրոնին հրավիրել է մասնակցել այդ արարողությանը:
Գործող եւ ընտրված նախագահները Հաղթական կամարի մոտ ծաղկեպսակներ են դրել Ահայտ զինվորի շիրիմին: Այսօր ավելի վաղ այնտեղ ծաղկեպսակներ են դրել վետերանները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: