Բաժիններ՝

Արծվիկը մասնակցել է «Եվրատեսիլ­-2017»-­ի պաշտոնական բացման արարողությանը

«Եվրատեսիլ­-2017»-­ի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկը մասնակցել է մրցույթի պաշտոնական բացման արարողությանն ու պատասխանել միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:

Արծվիկը կարմիր գորգի արարողությանը ներկայացել էր հայ դիզայներ Ֆաինայի մոդելավորած բաց վարդագույնի երանգներով ոսկեգույն հագուստով եւ իր տեսքով հիացրել ներկաներին:

«Արծվիկի կարմիր գորգի զգեստը ստեղծելիս ցանկացել եմ, որ այն շատ տարբերվի բեմական հագուստից, կերպարից, որպեսզի մենք տեսնենք երկու տարբեր Արծվիկ: Ինչպես Ամստերդամի ելույթի համար, այնպես էլ այստեղ հագուստի հիմքում տաբատն է եւ բավական լայն շրջազգեստը, որը շատ նորաձեւ է այժմ: Մենք այդկերպ ցանկացել ենք համադրել կանացիությունն ու հարմարավետությունը, որպեսզի Արծվիկն իրեն ինքնավստահ զգա կարմիր գորգի վրա»,­-նշում է Ֆաինան:

Արարողության ընթացքում մասնակիցները երկինք բաց թողեցին խորհրդանշական դրոշները. Արծվիկը երկինք ուղարկեց հայկական եռագույնը:

Միջոցառման ընթացքում «Եվրատեսիլ­-2017»-­ի մասնակիցները միմյանց ճանաչելու, շփվելու եւ կարծիքներ փոխանակելու հնարավորություն ունեցան:

Արծվիկը բազմաթիվ հարցազրույցներ է տվել միջազգային հայտնի լրատվամիջոցների` այդ թվում BBC ONE, BBC Radio, ORF, RTL, RAI, UA: PBC եւ այլն:

«Եվրատեսիլ-­2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9­-ին, 11-­ին եւ 13-­ին Կիեւում: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9­-ին՝ 1-­ին կիսաեզրափակչի ընթացքում, 16­-րդ համարի ներքո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս