Բաժիններ՝

15 տաղանդավոր հայ նորաստեղծ թիմեր և ընկերություններ կկարողանան իրականացնել իրենց նորարարական լուծումները և ծրագրերը

Մայիսի 5-ին հայտնի դարձան Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի (IMG) ու Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրի (STEP) հաղթողները: Երկօրյա մրցույթներին մասնակցեցին և իրենց նորարարական գաղափարներն ու ծրագրերը ներկայացրեցին նախնական ընտրված 38 նորաստեղծ թիմեր և կազմակերպություններ:

Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթը ու Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագիրը հայտարարվել էին «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում»   ծրագրի շրջանակում՝ Եվրամիության/ԵՄ ու Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության համատեղ ֆինանսավորմամբ: 2 ծրագրերն իրականացվում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) հետ համագործակցությամբ: IMG և STEP ծրագրերի նպատակն է խթանել տեխնոլոգիաների յուրացման ընթացքն ու գիտական հետազոտությունների արդյունքների առևտրայնացումը, խրախուսել համագործակցությունը գիտության և մասնավոր հատվածի, հատկապես հայաստանյան ՓՄՁ-ների միջև, ստեղծել նոր վենչուրային ձեռնարկություններ և աջակցել նորարարությանն ու ձեռներեցությանը Հայաստանում:

Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթում ընտրվեցին 10 հաղթողներ, ովքեր կստանան 30,000 – 50,000 եվրոյի չափով դրամաշնորհ: STEP մրցույթում ընտրվեցին 5 հաղթողներ, որոնց մրցանակը 15,000 եվրոյի չափով ֆինանսավորումն է:

Մինչ մրցույթների եզրափակիչ փուլը թիմերի և ընկերությունների համար իրականացվել են դասընթացներ, տրամադրվել մենթորություն միջազգային ու տեղական փորձագետների կողմից: Կազմակերպիչները շարունակաբար աջակցելու են հաղթողներին՝ հետագայում նույնպես տրամադրելով մենթորություն, պոտենցիալ ներդրողների հետ կապերի հաստատման հնարավորություն, առևտրայնացման ռազմավարություններ մշակման և նորարարական արտադրանքների վերլուծության աջակցություն:

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» թիմի ղեկավար Էվա Նեհերը նշեց, որ 2 ծրագրերին դիմել էին շուրջ 90 մասնակիցներ, որոնց հետ ահռելի աշխատանք է իրականացվել SMEDA-ի և ՁԻՀ-ի կողմից խորհրդատվության ու մենթորության տրամադրման, ապա ընտրության և գնահատման փուլերում, ինչի արդյունքում հաջողակ համագործակցություն տեղի ունեցավ, որը նաև հետագայում ևս շարունակելի է:

ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը ստանձնել է նորաստեղծ կազմակերպությունների ձևավորման գործառույթը և արդեն իսկ աջակցություն է ցուցաբելեր ավելի քան 250 թիմերի ու ընկերությունների:

«Այժմ, նպատակ ունենալով նաև աջակցել ճարտարագիտության, մաքուր և բարձր տեխնոլոգիական ուղղվածության սկսնակներին, 2017-2019թթ. ընթացքում կիրականացնենք Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթը ու Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագիրը (STEP)»:

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» տեխնիկական խորհրդատու Փիեր Փրիվիչը վերհիշեց 2 մրցույթների բոլոր փուլերը՝ տեղեկատվական հանդիպումներ, խորհրդատվություն, նախապատրաստական ճամբարներ և ներկայացումների նախապատրաստում: ‹‹Հատուկ շնորհակալություն եմ հայտնում ժյուրիին վերջին 2 օրերին իրենց ուշադրության և արժեքավոր խորհուրդների համար››, – եզրափակեց նա:

Ինչ վերաբերում է ժյուրիի անդամներին, նրանք նշեցին, որ հայկական նորաստեղծ ընկերություններն ընդհանուր առմամբ պետք է բարելավեն իրենց ներկայացման ունակությունները: Ժյուրիին և ներդրողին ներկայացվող գաղափարներն ու ծրագրերը պետք է տեխնիկապես իրագործելի լինեն, թիմերը պետք է կառուցողական և խորհրդի առաջ բաց լինեն:

Ժյուրիի անդամներից մեկը՝ պրն. Քրիստիան Շելենբերգերը Գերմանիայից ավելացրեց. «Ներկայացված արտադրանքներից որոշներն անչափ ոգևորիչ էին և որոշ ներկայացումներ հրաշալի էին և դրանք հաղթեցին: Նրանք, ովքեր չհաղթեցին, նույնպես օգուտ քաղեցին այս գործընթացից, քանի որ սովորեցին, բարելավեցին իրենց ունակությունները և արժեքավոր կապեր ձեռք բերեցին, ինչը նրանց կօգնի ավելի լավ և ավելի արդյունավետ ներկայանալ այլ մրցույթներում»:

IMG մրցույթի հաղթողներն են՝

  • Volterman Smart Wallet
  • Chessfimee
  • Embry
  • WiseLogger
  • Skycryptor
  • Xcloud Conductor
  • ShellGuard
  • OnYourWay
  • Pixomatic
  • FPGA Key Value Database for IoT

STEP ծրագրի հաղթող ստարտափերն են՝

  • Financial Tech
  • CNC Machine line
  • One – Click key
  • Custom I/O modules for NI my RIO and ElvisRIO platforms
  • CDM for Education, Based on New Generation Optical Element

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս