Բաժիններ՝

Մակրոնի «Հառաջ» շարժումը կարող է ձայների 26 տոկոսն ստանալ խորհրդարանական ընտրություններում. հարցում

Էմանուել Մակրոնի «Հառաջ» շարժումը կարող է ընտրողների ձայների 26 տոկոսն ստանալ Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում, որը տեղի կունենա հունիսի 11-­ին: Այդ մասի վկայում են Harris Interactive ընկերության կողմից անցկացված հարցման տվյալները, որոնք հրապարակվել են մայիսի 7-­ին:

Նրա տվյալներով՝ «Հանրապետականներ» աջ կենտրոնամետ կուսակցությունը եւ «Ազգային ճակատը» կստանան ձայների 22-­ական տոկոսը, իսկ «Ըմբոստ Ֆրանսիա» ձախ շարժման օգտին կքվեարկի ընտրողների 13 տոկոսը, Սոցիալիստական կուսակցությանը կաջակցի միայն 8 տոկոսը:

Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) ընտրությունները, որոնց արդյունքում կորոշվի նոր կառավարության կազմը, կկայանան երկու փուլով հունիսի 11­-ին եւ 18­-ին:

Ինչպես արդեն տեղեկացվել է, «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը հաղթանակ է տարել Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ հավաքելով ձայների 66,06 տոկոսը: Մակրոնի օգտին քվեարկել է 20,7 մլն ընտրող: Նրա մրցակցուհին՝ «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենը, ստացել է ձայների 33,94 տոկոսը: Ընդամենը նրա օգտին իրենց ձայները տվել են ավելի քան 10,6 մլն ընտրողներ:

Երկրորդ փուլում ընտրություններին ընդհանուր մասնակցութունը կազմել է 74,62 տոկոս: Ընդ որում ընտրողների 6,33 տոկոսը կամ 3 մլն մարդ չլրացված քվեաթերթիկներ է նետել քվեատուփերի մեջ՝ չցանկանալով քվեարկել թեկնածուներից որեւէ մեկի օգտին: Քվեաթերթիկների եւս 2,24 տոկոսը անվավեր է ճանաչվել, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս