ԱՄՆ զինվորականները հաստատել են Աֆղանստանում ԻՊ առաջնորդի ոչնչացման փաստը
Աֆղանստանում ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման ղեկավար Աբդուլ Խասիբն ապրիլի 27-ին աֆղանական ու ամերիկյան զինված ուժերի համատեղ գործողությունների արդյունքում չեզոքացվել է: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս տեղեկությունը հաստատել է Աֆղանստանում ԱՄՆ զինված ուժերի հրամանատար Ջոն Նիկոլսոնը:
«Այս հաջողված համատեղ գործողությունը հերթական քայլն է «Իսլամական պետության» ոչնչացման մեր ճանապարհին»,-հայտարարել է Նիկոլսոնը:
Ավելի վաղ Խասիբի ոչնչացման մասին հայտնել էր Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին: Աֆղանստանի իշխանությունները կարծում են, որ Խասիբը կապված է երկրում տարբեր ահաբեկչական հարձակումների կազմակերպման հետ:
Նշվում է, որ հենց նա է հրահանգել հարձակվել Քաբուլում ռազմական հոսպիտալի վրա, ինչի հետևանքով զոհվել էին տասնյակ բուժաշխատողներ: