ՊՆ աշխատակիցները «Արևելյան խոհանոց»-ի մոտ ծեծի են ենթարկել ճանապարհային ոստիկաններին. shamshyan.com
SHAMSHYAN.com- ի տեղեկություններով մայիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00 -ից 19:30-ը ընկած ժամանակահատվածում Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայի վրա գտնվող «Արեւելյան խոհանոց»-ի դիմաց մի խումբ զինվորականներ դաժան ծեծի են ենթարկել ոստիկանության երկու աշխատակիցների:
Ոստիկանության աշխատակիցները՝ ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արամյանց բժշկական կենտրոն, ծառայում էին ՃՈ 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակում՝ ավագ տեսուչներ 38-ամյա Արտակ Սարգսյանն ու 32-ամյա Զորաբ Գալստյանն են:
Գ. Շամշյանի տեղեկություներով ոստիկաններին ծեծի ենթարկողները ՀՀ Պաշտպանության նախարարության աշխատակիցներ են եղել, որոնց մեջ կան նաև սպաներ, դասակի հրամանատար։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։