Վենետիկում շաուրմայի դեմ պայքար է սկսվել
Վենետիկի իշխանություններն արգելել են փողոցային առեւտրով զբաղվողներին շաուրմայի վաճառակետեր բացել քաղաքում: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, նոր օրենքը միտված է քաղաքի մշակութային ժառանգությունը պահպանելուն:
«Մենք մտադիր ենք սահմանափակումներ մտցնել` պահպանելու համար Վենետիկի մշակութային ժառանգությունը»,-The Guardian պարբերականի փոխանցմամբ` ասել է Վենետիկի տուրիզմի վարչության պետ Պաոլա Մարը:
Յուրաքանչյուր տարի Վենետիկն ընդունում է միլիոնավոր զբոսաշրջիկների: Քաղաքային իշխանություններն ամեն ինչ անում են Վենետիկի յուրահատկությունն ու ինքնությունը պահպանելու համար:
Ավելի վաղ սննդի վաճառքի սահմանափակումների հետ կապված արգելքներ սահմանվել են Վերոնա եւ Ֆլորենցիա քաղաքներում: