ՀՀԿ­-ՀՅԴ կոալիցիոն հուշագիրը կստորագրվի մայիսյան տոնակատարություններից հետո. Աղվան Վարդանյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունների միջև կոալիցիոն համաձայնագիրն, ամենայն հավանականությամբ, կստորագրվի մայիսյան տոնակատարություններից հետո: ՀՀ կառավարության ընդունելությունների տանը պատգամավորական մանդատների հանձնման արարողության ընթացքում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Աղվան Վարդանյանն անդրադարձավ նաև մամուլի հրապարակումներին, թե ՀՅԴ-­ն խնդիրներ ունի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: «Նման հրապարակումները բացարձակ հիմնազուրկ են»,­- ընդգծեց Վարդանյանը:

ՀՀԿ-­ի հետ կոալիցիոն հուշագրի վերաբերյալ այլ մանրամասներ պատգամավորը չհայտնեց: Նա լրագրողներին խորհուրդ տվեց մի փոքր էլ համբերել ու ստանալ հուզող բոլոր հարցերի պատասխանները:

Տեսանյութեր

Լրահոս