Պատգամավորի թեկնածու Վահան Կարապետյանի համար աշխատած կնոջ մեկ ամսվա գումարը չեն տվել

168.am-ի խմբագրություն դիմած քաղաքացի Սվետլանա Մանուկյանը պնդում է, որ ապրիլին կայացած խորհրդարանական ընտրություններին աշխատել է «Ծառուկյան» դաշինքից պատգամավորի թեկնածու առաջադրված Վահան Կարապետյանի համար, սակայն մեկ ամսվա աշխատանքի համար չի վարձատրվել։

Սվետլանա Մանուկյանն ասաց, որ ապրում է Աջափնյակ թաղամասում, ընտրություններին ընդառաջ աշխատել է՝ որպես շրջիկ օպերատոր, մարդկանց ներկայացրել պատգամավորի թեկնածուին, բուկլետներ բաժանել, և այլն։ Ըստ նրա խոսքերի՝ վարձատրության վերաբերյալ պայմանավորվածությունը բանավոր է եղել, փետրվար ամսվա գումարը ստացել են, իսկ մարտ ամսինը՝ ոչ։

«Ասել են՝ կստանաք ընտրություններից առաջ. բայց մի օր առաջ եկել են, ասել են՝ մենք չենք ուզում ձեզ, ձեր աշխատանքը չենք ուզում, բայց մենք մեկ ամիսը աշխատել ենք»,- ասաց նա։

Ըստ Սվետլանա Մանուկյանի՝ իրենց հարցերին ի պատասխան՝ պարզաբանել են, թե «գումար չեն տալիս, քանի որ կարգին չեն աշխատել».

«Ես աշխատել եմ։ Կարող են մտնել շենք, հարցնել, թե քանի անգամ եմ ես դուռը ծեծել, բուկլետ բաժանել»,- ասաց նա։

Կնոջ խոսքով՝ ինքը կապվել է Վահան Կարապետյանի հետ, սակայն պատասխան է ստացել, թե՝ «դուք չեք աշխատել, ես ձեզ չեմ վարձատրելու».

«Իսկ ես ասացի՝ ես ի՞նչ մեղավոր եմ, եթե իմ աշխատանքն արել եմ»։ Սվետլանա Մանուկյանի խոսքով՝ կան նաև այլ աշխատակիցներ, ովքեր մեկ ամսվա վարձատրություն չեն ստացել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031