Բաժիններ՝

«Նախատեսվում է վերացնել տեխնիկական զննության կտրոնը». Վահան Մարտիրոսյան

«Պետական բյուջեով ճանապարհային սպասարկման համար հատկացված է 7-7.4 միլիարդ դրամ, որը նախատեսված է ձմեռային և ամառային սպասարկումների համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ թեև այդքան գումարը բավարար չէ սպասարկումն ամբողջությամբ կատարելու համար, բայց իրենք փողի աղբյուրներ են փնտրում և կգտնեն. «Հաջորդ տարվա բյուջեով ավելի շատ գումարներ են հատկացված»:

Խոսելով Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի շինարարական աշխատանքների մասին՝ նախարարն ասաց. «Այն կամուրջները, որոնց երթևեկությունը փակել է Հյուսիս-Հարավի շինարարությունը, այդ երկու կամրջի տակ արդեն երթևեկությունը բաց է, իսկ մինչև սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները կբացվի բոլոր կամուրջներով երթևեկությունը»:

Նախարարը նաև նկատեց, որ տաքսի ծառայությունների որակն այն մակարդակին չէ, որ գոհացուցիչ լինի, և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում. «Մշակվել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը կկարգավորի տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացը, և նախատեսվում է վերացնել տեխնիկական զննության կտրոնը, վերահսկողություն իրականացնել էլեկտրոնային համակարգով»:

Վ. Մարտիրոսյանը նշեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ևս աշխատանքներ են տարվել. «Մասնավոր ընկերությունների հետ համագործակցության արդյունքում հնարավոր է դարձել նորարարական գաղափարներ կյանքի կոչելու համար շուրջ 200.000 ԱՄՆ դոլարի ֆինանսական աջակցություն տրամադրել ստարտափներին»:

Լրագրողներից մեկի հարցին, թե՝ այս պահին՝ որպես այլընտրանք, ի՞նչ է քննարկվում Լարսի ճանապարհի հետ կապված, նախարարն այսպես պատասխանեց. «Այլընտրանքը միայն այն ճանապարհը չէ, որ կարող է լինել ցամաքով՝ ուրիշ հանրապետություններով, այլ նաև լաստանավն է: Մենք այսօր ունենք այդ լաստանավային այլընտրանքը, երկաթգծային լաստանավ է, որը մոտավորապես 2 անգամ էժան է նստում՝ քան մեքենայով: Իհարկե, Հյուսիսային Կովկասի ռեգիոններ տեղափոխելը մեքենայով ավելի էժան է, բայց լաստանավը լավ այլընտրանք է համարվում հեռավոր ուղղությունների համար: Այսօր մենք ունենք մեծ զեղչեր լաստանավի վրա»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա հանդիպման քննարկման հիմնական թեմաներից մեկը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։ Նրա խոսքով՝ երկու երկրների ղեկավարների հանդիպման օրակարգում ընդգրկված են նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները։ «Հարավային Կովկասը շատ կարևոր նշանակություն ունի։ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները մեծ մասամբ հաղթահարված են։ Մենք արդեն շատ մոտ ենք խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»,- ասել է Յըլմազը։ Թուրքիայի փոխնախագահը նշել է, որ օրակարգի առանցքային հարցերից մեկն է նաև ԹՐԻՓՓ նախագիծը՝ կիրառելով հայկական կողմի համար անընդունելի, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։ Նա նշել է, որ տրանսպորտային այդ երթուղու բացումը կնպաստի Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի միջև կապերի ամրապնդմանը, ինչպես նաև Միջին միջանցքի զարգացմանը։ «Մենք բոլորս ցանկանում ենք, որ Չինաստանից մինչև Եվրոպա ձգվող այս տրանսպորտային երթուղին ավելի ամրապնդվի»,- ընդգծել է նա։ Յըլմազը հավելել է, որ Թուրքիան ակտիվ ջանքեր է գործադրում ինչպես Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման, այնպես էլ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման ուղղությամբ։ «Այս հարցում մենք ԱՄՆ-ի հետ ունենք նմանատիպ մոտեցումներ։ Այդ պատճառով Էրդողանի և Թրամփի հանդիպմանը Հարավային Կովկասի թեմայի քննարկումը բնական է»,- նշել է Թուրքիայի փոխնախագահը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները երկկողմ հանդիպում կանցկացնեն Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Գագաթնաժողովին մասնակցելու համար ԱՄՆ նախագահն արդեն ժամանել է Անկարա։ Հիշեցնենք, որ ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան համատեղ նախագիծ է, որի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են հունիսի 4-ին։

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031