Բաժիններ՝

Ուկրաինայի Անդրուշեւյան քաղխորհրդի պատգամավորները հորդորել են ապրիլի 24­-ը հայտարարել Հիշատակի օր

Ուկրաինայի Ժիտոմիրի մարզի Անդրուշեւյան քաղխորհրդի պատգամավորները որոշում են ընդունել՝ դիմել Գերագույն ռադային եւ Ուկրաինայի նախագահին՝ ապրիլի 24-­ը հայտարարելու հայ ժողովրդի ողբերգության զոհերի Հիշատակի օր, տեղեկացնում է analitikaua.net­-ը:

Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հավաստելով մեր հանձնառությունը ցեղասպանության կանխման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգման եւ պատմական արդարության հաստատման համար միջազգային պայքարում, մենք հորդորում ենք Ձեզ՝ համերաշխություն հայտնել միջազգային հանրությանը եւ ապրիլի 24­-ը հայտարարել հայ ժողովրդի ողբերգության զոհերի Հիշատակի օր»:

Ուկրաինայի հայերի միության Հատուկ կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանի տեղեկանքի համաձայն՝ ավելի վաղ համանման ուղերձներով հանդես են եկել տեղական մի շարք խորհուրդներ:

Ինչպես արդեն տեղեկացվել է, Հայերի ցեղապանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Ուկրաինայում կազմակերպվել են շուրջ 40 թեմատիկ միջոցառումներ: Ուկրաինայի հայերի միության նախաձեռնությամբ ցեղասպանության զոհերի հիշատակին տասից ավելի խաչքարեր են կանգնեցվել երկրի տարբեր տարածաշրջաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031