Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է Սիրիայում անվտանգության գոտու մեջ ներառված նահանգները
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Իդլիբի նահանգն ամբողջությամբ, Հալեպի մի մասը, Լաթաքիան և Հոմսը Աստանայում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա մտնում են Սիրիայում հաստատված անվտանգության գոտիների մեջ:
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Աստանայում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` որոշվել է այդ շրջաններում արգելել զենքի կիրառումը և այդ տարածքների բնակչությանը ցուցաբերել հումանիտար օգնություն:
Ապրիլի 4-ին Աստանայում սիրիական խնդրի կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների ընթացքում ստորագրվել է հուշագիր Սիրիայի տարածքում 4 անվտանգության գոտիներ ստեղծելու վերաբերյալ: Հուշագիրը ստորագրվել է երաշխավոր երկրների` Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի կողմից: