Բաժիններ՝

Տեսանյութ և մանրամասներ՝ Գյումրիում տեղի ունեցած պայթյունից

Tsayg.am-ը գրում է. Գյումրիում պայթյուն է տեղի ունեցել: Մուշ 2 թաղամասի 51 շենք 31 բնակարանում, գիշերը ժամը 02.00-ի սահմաննրում, նախնական տվյալներով գազի արտահոսքն է դարձել պայթյունի պատճառ: Դեպքի վայր է ժամանել մեկ մարտական հաշվարկ: Մինչ դեպքի վայր հասնելը կրակը մարվել է տեղի ուժերով: Ամուսիններ Արամ Հակոբյանն ու Անժելա Գաբրիելյանը տեղափոխվել են Գյումրի ԲԿ: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության: Տանը նաև նրանց 4-ամյա որդին է եղել, ով վնասվածքներ չի ստացել: Այրվել է հյուրասենյակի բազկաթոռը և բազմոցը՝ մասամբ: Պայթյունից ամբողջությամբ վնասվել են բնակարանի մուտքի և պատշգամբի դռները, ննջասենյակի պատուհանը, իսկ խոհանոցի պատուհանի ապակիները կոտրվել են: Տարվում է քննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս