Պեկինում օդի աղտոտվածության մակարդակը նորման գերազանցել է 20 անգամ
Չինաստանի հյուսիսում եւ երկրի մայրաքաղաք Պեկինում օդի մեջ վնասակար մասնիկների պարունակության մակարդակը նորման գերազանցել է 20 անգամ, ինչի մասին հայտնել է BBC News-ը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հանձնարարվող նորման կազմում է 25 միկրոգրամ մեկ խորանարդ մետրի հաշվով, Պեկինում այդ ցուցանիշը ներկայում կազմում է 500 միկրոգրամ:
Իշխանությունները հրապարակել են հատուկ նախազգուշացում, որը խորհուրդ է տալիս մարդկանց, առանձնապես տարեցներին ու երեխաներին, դուրս չգալ իրենց տներից եւ ավելի քիչ ժամանակ անցկացնել փողոցներում: Նշվում է, որ ստեղծված վիճակի պատճառը կարող էր դառնալ լույս մայիսի 4-ի գիշերը քաղաքում մոլեգնած փոշեմրրիկը:
Լուսանկարը` REUTERS