Մոսկվայի Կարմիր հրապարակը փակել են մինչև մայիսի 9-ը
Մոսկվայի Կարմիր հրապարակը այցելուների համար փակ կլինի մայիսի 4-ից մինչեւ 9-ը: Այդ մասին հայտնել է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Պահպանության համապետական ծառայության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի կենտրոնին:
Ճշտվում է, որ սահմանափակումները կապված են Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 72-րդ տարեդարձի տոնակատարությանը նվիրված միջոցառումների նախապատրաստման ու անցկացման հետ: Մայիսի 3-ին Մոսկվայում կայացել է Հաղթանակի զորահանդեսի վերջին գիշերային փորձը: Դրան մասնակցել են 10 հազար զինծառայողներ եւ ավելի քան հարյուր միավոր ռազմական տեխնիկա: