Հայաստանում հաշվառված մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասների թիվն ավելացել է
Հայաստանում 2016 թվականի տարեվերջի դրությամբ հաշվառվել է 13 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2015 թվականին նրանց թիվը 8-ն էր:
2016 թվականին հաշվառված 13 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասներից 4-ը եղել են մինչև 14, 6-ը` 14-15, իսկ 3-ը 16-18 տարիքային հասակում:
2016 թվականին մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասներից 7-ը հաշվառվել են Երևանում: Նրանցից 2-ը եղել են մինչև 14 տարեկան, 2-ը` 14-15 տարեկան, իսկ 3-ը 16-18 տարեկան:
2015թ-ին Երևանում հաշվառվել էին 4 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասներ. նրանցից 2-ը մինչև 14, 1-ը` 14-15, ևս 1-ը` 16-18 տարեկան:
2016 թվականին մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասներից 3-ը հաշվառվել են Լոռու մարզում: Նրանցից 1-ը` մինչև 14, իսկ 2-ը` 14-15 տարեկան:
Կոտայքի մարզում հաշվառվել է 14-15 տարեկան 1 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս, իսկ Շիրակի մարզում` մինչև 14 տարեկան մեկ մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս, և 14-15 տարեկան տարիքային սահմանում ևս մեկը:
2016 թվականին հանրապետությունում`13 և 2015 թվականին հաշվառված 8 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասները եղել են տղաներ:
2002 թվականից մինչև 2014 թվականը մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասների թիվը գնալով նվազել է, այնուհետև մինչև 2016 թվականը` աճել:
2002 թվականին մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասների թիվը կազմում էր 148-ը, 2005-ին` 54-ը, 2010-ին` 25-ը, 2011-ին` 17-ը, 2012-ին` 18-ը, 2013-ին` 15-ը, իսկ 2014-ին` 7-ը: