Բաժիններ՝

Գյումրիում 102-րդ ռազմակայանի աշխատակիցները գործադուլ են հայտարարել. Azatutyun.am

Ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի բնակսպասարկման ոլորտի շուրջ 100 աշխատակից այսօրվանից գործադուլ են հայտարարել և աշխատանքի դուրս չեն եկել՝ պահանջելով 3 ամսվա չվճարված աշխատավարձը, տեղեկացնում է Azatutyun.am-ը:

«Փետրվարն ու մարտ ամիսը չեն տվել: Ապրիլն էլ մինչև մայիսի 15-ը պըտի տան, բայց մեզի հեչ մարդ չի ըսե՝ կեղնի՞, թե՞ չի էղնի: Գումարը Մոսկվայից ուղարկել են, չի եկել»,-ասել է գործադուլավորներից մեկը:

Բողոքով աշխատակիցները երթով հասել են 102-րդ ռազմակայան՝ ցանկանալով հանդիպել հրամանատարությանը: Բողոքավորների թիվը ռազմակայանի անցագրային կետի մոտ անընդմեջ ավելանում էր: Երկրորդ անցակետից նրանց չթույլատրեցին ներս մտնել:

«Չէնք եկել մուրացկանություն անելու, այլ մեր աշխատած գումարն ենք պահանջում»,-ասում էին նրանք:

Պայմանագրային հիմունքներով բնակսպասարկում են իրականացնում: Թեպետ ֆինանսավորումը Ռուսաստանի Դաշնությունից է, սակայն ոլորտի աշխատակիցները դրամով են վարձատրվում: Աշխատակիցների ականջին լուրեր էին հասել, որ բնակսպասարկում իրականացնող ռուսաստանյան ընկերությունը սնանկ է:

Նյութն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս