Բաժիններ՝

«Բոկո հարամ»­-ի պարագլուխը վիրավորվել է Նիգերիայում ավիահարվածների հետևանքով

«Բոկո հարամ» արմատական խմբավորման պարագլուխ Աբուբաքար Շեքաուն վերքեր է ստացել Նիգերիայի հյուսիս­արեւելքում երկրի ռազմաօդային ուժերի ավիահարվածների հետեւանքով: Այդ մասին հայտնել է AFP գործակալությունը՝ վկայակոչելով երկրի անվտանգության ծառայության աղբյուրներին:

Նրա տվյալներով՝ ավիագրոհներն ապրիլի 28­-ին կատարվել են Բոռնոյի նահանգի Դամբոա շրջանում: Ավիահարվածների զոհ են դարձել նաեւ Շեքաուի տեղակալը եւ մի քանի զինյալներ:

Նիգերիայի բանակն առայժմ չի մեկնաբանել այս տեղեկատվությունը: Շեքաուի անձը բազմաթիվ գաղտնիքներ է թաքցնում: Նիգերիական բանակը քանիցս հայտնել է նրա զոհվելու մասին, սակայն «Բոկո հարամ»-­ի պարագլուխը կրկին ու կրկին իրեն զգացնել է տվել:

«Բոկո հարամ»­ը իսլամական խմբավորում է, որը գործում է Նիգերիայի հյուսիս­արեւելքում: Խմբավորման զինյալները նաեւ հարձակումներ են կատարում հարեւան երկրների՝ Նիգերի, Կամերունի եւ Չադի տարածքներում, հաղորդել է ՏԱՍՍ-­ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս