Բաժիններ՝

Մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած ինքնասպանության փորձից

Մայիսի 3-ին, ժամը 14:03-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Մինչ՝ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1984 թ. ծնված Ա. Դ.-ի ինքնասպանության փորձը կանխվել է տեղի ուժերով. վատ ինքնազգացողության պատճառով քաղաքացին հոսպիտալացվել է «Արմենիա» ԲԿ:

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը Ա. Դ.-ին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս