Բաժիններ՝

«Եվրատեսիլի» 36 մասնակից երկրների պատվիրակություններ արդեն ժամանել են Ուկրաինա

«Եվրատեսիլ­-2017» երգի միջազգային մրցույթի 36 մասնակից երկրների պատվիրակություններն արդեն ժամանել են Կիեւ, ինչի մասին մայիսի 3-­ին հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ Վյաչեսլավ Կիրիլենկոն։

«Եվրատեսիլ» երգի մրցույթի պաշտոնական բացումը կկայանա մայիսի 7­-ին Կիեւում: Դրա եզրափակիչը պլանավորված է մայիսի 13-­ին: Կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 9-­ին եւ 11­-ին: Մրցույթին կմասնակցի 42 երկիր:

«36 մասնակից երկրների պատվիրակություններ արդեն ժամանել են «Եվրատեսիլ­-2017»­ին, 27 կոնկուրսանտներ արդեն լիամասշտաբ փորձեր են անցկացրել գլխավոր բեմի վրա»,­-գրել է Կիրիլենկոն Facebook­ի իր էջում:

Նախօրյակին Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայությունը հայտնել էր, որ «Եվրատեսիլ-­2017» երգի մրցույթի գրեթե 400 մասնակիցներ եւ թիմերի անդամներ արդեն ժամանել են երկիր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս