Բաժիններ՝

Թուրքիայի հարցով ԵԽ զեկուցողը կոչ է արել դադարեցնել ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները

Եվրախորհրդարանի` Թուրքիայի հարցով զեկուցող Քեթի Փիրին հայտարարել է, որ Եվրամիության ու Թուրքիայի միջև բանակցությունների նոր գլուխ բացելու մասին խոսք լինել չի կարող: Այս մասին զեկուցողն ասել է գերմանական Die Welt պարբերականի հետ զրույցում:

«Եթե Թուրքիան իսկապես հետաքրքրվում է անդամակցության հարցով, անհրաժեշտ է, որ Անկարան դա ցույց տա»,­-նշել է Փիրին: Նա հայտարարել է, որ անդամակցության հարցում ԵՄ­-ն որևէ երկրի, այդ թվում և Թուրքիայի սպառնալիքներին չի պատրաստվում ենթարկվել:

«Եթե ցանկանում են մտնել Եվրամիություն, ստիպված են բավարարել չափորոշիչներին: Սակայն Թուրքիայում բացարձակապես նման բան չեմ տեսնում: Այդ պատճառով անհրաժեշտ է, որ բանակցությունները դադարեցվեն»,­-ասել է Փիրին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 2­-ին խոսել էր ԵՄ անդամակցության մասին` ասելով. «ԵՄ-­ն այլընտրանք չունի, քան բանակցությունների նոր գլուխներ բացել: Եթե չբացեք, ուրեմն հաջողություն ձեզ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս