Կարապետյանները նորածին հնգյակի համար կստանան 7.5 մլն դրամ
Մեծամորցի նորածիններից յուրաքանչյուրի համար ծննդյան կապակցությամբ կտրամադրվի 1,5 մլն դրամ: Այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Անուշ Դանիելյանը:
«Ընտանիքը կստանա 7.5 մլն դրամ, որից՝ 2,5 մլն դրամն ուղղակիորն կտրամադրվի ծնողներին, իսկ մնացած 5 մլնը կփոխանցվի յուրաքանչյուր երեխայի անվամբ բացված ընտանեկան դրամագլխի հաշվին, յուրաքանչյուրին՝ 1 մլն դրամ»,- հայտնել է նա:
Մեծամորցի Կարապետյանների ընտանիքում մայիսի 3-ին հնգյակ է լույս աշխարհ եկել` 4 աղջիկ, 1 տղա: Հնգյակը լույս աշխարհ է եկել Երևանի բժշկական հաստատություններից մեկում: