Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայում ընտրությունների նախաշեմին արձակվել է խորհրդարանը

Մեծ Բրիտանիայում վաղաժամկետ համընդհանուր ընտրությունների նախաշեմին լույս մայիսի 3-­ի գիշերն արձակվել է խորհրդարանը: Այդ մասին հաղորդվում է թագավորության բարձրագույն օրենսդիր մարմնի պաշտոնական կայքում:

Մեծ Բրիտանիայում գործող օրենսդրության համաձայն, խորհրդարանը պետք է արձակվի վաղաժամկետ համընդհանուր ընտրությունների անցկացումից 25 աշխատանքային օր առաջ: Քանի որ վաղաժամկետ համընդհանուր խորհրդարանական ընտրությունները երկրի վարչապետ Թերեզա Մեյի նախաձեռնությամբ անցկացվելու են հունիսի 8-­ին, ապա օրենսդիր մարմինն իր աշխատանքը դադարեցնում է մայիսի 3-­ին տեղական ժամանակով ժամը 00:01­-ին (Երեւանի ժամանակով ժամը 03:01-­ին):

Մեյը մայիսի 3-­ին Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն կտեղակացնի բրիտանական խորհրդարանի արձակման մասին:

Վարչապետի մտահղացմամբ՝ ընտրությունները պետք է զգալիորեն ամրապնդեն պահպանողականների դիրքերը խորհրդարանում Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու գործընթացի ակտիվ փուլի նախաշեմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս